x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Էմադ Հուսսեյն

  • Արբիտրաժային խորհրդի անդամ
  • Սինգապուր
  • Անկախ արբիտր

    Սինգապուրի վեճերի լուծման միջազգային ակադեմիայի (Singapore International Dispute Resolution Academy — SIDRA)՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ավագ խորհրդական։

 

Դոկտոր Էմադ Հուսսեյնը միջազգային գործերով արբիտր, հավատարմագրված հաշտարար և միջազգային վեճերի լուծման ոլորտում մասնագիտացած գիտնական է։


Ներկայում նա Սինգապուրի վեճերի լուծման միջազգային ակադեմիայում (SIDRA) զբաղեցնում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ավագ խորհրդականի, Իսլամական համագործակցության կազմակերպության արբիտրաժային կենտրոնի (OIC-AC) Միջազգային արբիտրաժային դատարանի նախագահի տեղակալի պաշտոնները, հանդիսանում է Միացյալ Թագավորության Նյուքասլի համալսարանի դասախոս, ինչպես նաև ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) վեճերի այլընտրանքային լուծման գծով ավագ փորձագետ։


Նա որպես արբիտր ընդգրկված է մի շարք առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների ցանկերում, այդ թվում՝ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի(LCIA), Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի (SIAC), Հոնկոնգի միջազգային արբիտրաժային կենտրոնի (HKIAC), Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի՝ վեճերի միջազգային լուծման կենտրոնի (AAA-ICDR), Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (DIAC), Աբու Դաբիի միջազգային արբիտրաժային կենտրոնի (ArbitrateAD), Քաթարի հաշտարարության և արբիտրաժի միջազգային կենտրոնի (QICCA), Կահիրեի միջազգային առևտրային արբիտրաժի տարածաշրջանային կենտրոնի (CRCICA) և Սաուդյան Արաբիայի առևտրային արբիտրաժի կենտրոնի (SCCA)։


Դոկտոր Հուսսեյնը Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR), Սինգապուրի հաշտարարության միջազգային ինստիտուտի (SIMI) և Հաշտարարության միջազգային ինստիտուտի (IMI) կողմից հավատարմագրված հաշտարար է։


Նա նաև ընդգրկված է Համաշխարհային բանկի համապատասխանության հարցերով խորհրդատու-օմբուդսմենի (Compliance Advisor Ombudsman — CAO), Աֆրիկյան զարգացման բանկի Անկախ վերանայման մեխանիզմի (African Development Bank Independent Review Mechanism — AfDB-IRM), Եվրոպական ներդրումային բանկի Բողոքների մեխանիզմի (European Investment Bank Complaints Mechanism — EIB-CM), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի (WIPO AMC), Միջազգային իսլամական հաշտարարության և արբիտրաժի կենտրոնի (IICRA), Աբու Դաբիի համաշխարհային շուկայի արբիտրաժի կենտրոնի (ADGMAC), Ներդրողների վեճերի լուծման կենտրոնի (IDSC), ինչպես նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի դատարանների (DIFC Courts) համապատասխան մասնագիտական ցանկերում։
Դոկտոր Հուսսեյնը Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի անդամ է (CIArb) և ընդգրկված է ինստիտուտի հաստատված դասախոսների ցանկում (AFL)։ Նա ինստիտուտի անդամակցության համապատասխան ծրագրերի շրջանակում վերապատրաստում է արբիտրների և հաշտարարների՝ միաժամանակ շարունակելով ակտիվ գիտակրթական և մասնագիտական կարողությունների զարգացման գործունեությունը։


Դոկտոր Հուսսեյնը արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը՝ «Միջազգային առևտրային արբիտրաժը ԱՄԷ-ի մայրցամաքային իրավազորությունում․ օրենսդրական, դատական և ինստիտուցիոնալ գնահատում», լույս է տեսել «LexisNexis» հրատարակչությունում 2025 թվականին։


Դոկտոր Հուսսեյնը նաև Հաշտարարության տեսության և պրակտիկայի հանդեսի (Journal of Mediation Theory and Practice) խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաև ընդգրկված է Իրաքի Ամերիկյան համալսարանի Իրավագիտության քոլեջի (College of Law, American University of Iraq – Baghdad — AUIB), Ժնևում գործող ԻննովԷյԴիԱր-ի (InnovADR) և Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի դատական ինստիտուտի (Sharjah Judicial Institute) խորհրդատվական մարմիններում։