x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել
    • link

      ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆ

       

      Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հեղինակել է «Արբիտրաժային բառարան», որը իր տեսակի մեջ առաջին ձեռնարկն է հայերեն գրականության մեջ։ Այն ծառայում է որպես արբիտրաժի ոլորտին վերաբերող անգլերեն-հայերեն, ինչպես նաև բացատրական և տերմինաբանական բառարան։ Այս արբիտրաժային բառարանը նախատեսված է ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, արբիտրաժի ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր պլանավորում են լուծել իրենց վեճը արբիտրաժի միջոցով։

    • link

      60 հարց արբիտրաժի մասին

      «60 հարց արբիտրաժի մասին» ձեռնարկը ներկայացնում է արբիտրաժի ոլորտում ամենահաճախ հանդիպող հարցերն ու դրանց համապարփակ պատասխանները: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արբիտրաժի բնույթը, դրա առավելությունները, ընթացակարգային առանձնահատկությունները և այլ հարցեր: Ձեռնարկը կազմակերպված է հարց ու պատասխանի ձևաչափով՝ այդկերպ նյութերը դարձնելով ավելի մատչելի։ Ձեռնարկը նախատեսված է արբիտրների, իրավաբանների, փաստաբանների, ուսանողների և այլոց համար, ովքեր հետաքրքրված են վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներով:

    • link

      ԵՐՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԲՐՈՅՇՅՈՒՐ (ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ)

      Սույն տեղեկատվական գրքույկը համապարփակ ուղեցույց է 2025թ․ արբիտրաժային շաբաթվա, հիմնական խոսնակների, միջոցառումների և օրակարգի մասին։

    • link

      ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      Հարցուպատասխանի ձևաչափով մշակված խորհրդատվական պարզաբանումների նպատակն է ներկայացնել պարտադիր հաշտարարության էության, վեճերի բնույթի, պարտադիր հաշտարարության բուն գործընթացի, հաշտարարի վարձատրության և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ։

    • link

      ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԲՐՈՇՅՈՒՐ(ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ)

      Սույն տեղեկատվական գրքույկը համապարփակ ուղեցույց է 2024թ․ արբիտրաժային շաբաթվա, հիմնական խոսնակների, միջոցառումների և օրակարգի մասին։

       
    • link

      ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ

      «Արբիտրաժային վճռի հարկադիր կատարումը և չեղյալ ճանաչումը. արբիտրաժին դատական աջակցությունը» թեմայով ձեռնարկը մշակվել է AMCA-ի կողմից: Կենտրոնի փորձագետ Մեսրոպ Մանուկյանի և տնօրեն Լիլիթ Պետրոսյանի համատեղ ջանքերով մշակված ձեռնարկը նախատեսված է դատավորների համար և նպատակ է հետապնդում ցույց տալ ձեռնարկում նկարագրված իրավիճակների և բարձրացված հարցերի վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշները և պրակտիկան, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների կարծիքները: Ձեռնարկը կարող է կիրառվել դատարանների կողմից տեղական արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման և չեղյալ ճանաչման, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցության առնչությամբ լիազորություններն իրականացնելիս որպես մեկնաբանողական նյութ։

    • link

      Պարտադիր հաշտարարության առաջին տարվա ամփոփիչ հաշվետվություն

      Պարտադիր հաշտարարության առաջին տարվա ամփոփիչ հաշվետվությունում ներկայացված են ինստիտուտի կիրառման առաջին տարվա հիմնական արդյունքները, այդ թվում՝ Կենտրոնի՝ ինստիտուտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հաշտարարական գործերի վիճակագրությունը։

       

    • link

      ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՕՐԵՐ 2026-Ի ԲՐՈՅՇՅՈՒՐ (ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ)

      Սույն տեղեկատվական գրքույկը համապարփակ ուղեցույց է 2025թ․ արբիտրաժային շաբաթվա, հիմնական խոսնակների, միջոցառումների և օրակարգի մասին։

    • link

      Արբիտրաժային վճիռները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով դատական պրակտիկայի ամփոփում

      Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մշտադիտարկման արդյունքների հիման վրա մշակել է «Արբիտրաժային վճիռները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով դատական պրակտիկայի ամփոփում» վերտառությամբ հետազոտությունը։

      Հետազոտության շրջանակում վերլուծվել են արբիտրաժային վճիռների չեղյալ ճանաչման օրենսդրական հիմքերը, դրանց վերաբերյալ ձևավորված դատական մոտեցումները, ինչպես նաև միջազգային չափանիշների համատեքստում դատական պրակտիկայում առկա մեկնաբանությունները և հիմնախնդիրները։