«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ կազմի ձևավորում
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կանոնադրության 30-րդ կետի համաձայն՝ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2-րդ կազմի ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված կազմակերպվում է ոլորտային կազմակերպությունների ժողով՝ համապատասխան թեկնածուի ընտրության նպատակով։
Ոլորտային կազմակերպություններն են՝ Կառուցապատողների շահերը պաշտպանող ոչ առևտրային կազմակերպություն (միություն). Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ոչառևտրային կազմակերպություն (միություն). Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ոչ առևտրային կազմակերպություն (միություն). Իրավապաշտպան գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություն: Նշված կազմակերպությունները կարող են ներկայացնել գրավոր հայտ՝ Ժողովին մասնակցելու և ցանկության դեպքում նաև իրենց թեկնածուին առաջադրելու համար։
Ժողովը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 14:30-ին, Հիմնադրամում։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ գրավոր հայտ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2026թ. հուլիսի 25-ը։