x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Մարիա Պետրոսյան

  • Հաշտարար
  • Քաղաքացիական իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • Գլխավոր իրավաբան, փաստաբան, հաշտարար

    «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ 

  • 7 տարի
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • 0106, 24.01.2025 թ.

  • Բակալավրի աստիճան, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

  • Մագիստրոսի աստիճան, «Համալիր իրավական հետազոտություններ», Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

  • Մասնագիտական ուսուցում՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, «ՀՀ փաստաբանների դպրոց» հիմնադրամ

  • Փոխանակման կիսամյակ, Միջազգային բիզնես իրավունք, Սագինո Վելի նահանգային համալսարան, Միչիգան, ԱՄՆ

Մարիա Պետրոսյանը փաստաբան է և Հաշտարարների միջազգային ինստիտուտի (IMI) որակավորված հաշտարար։ Նա ունի իրավաբանական խորհրդատվության, դատական ներկայացուցչության և իրավական բարեփոխումների ոլորտներում ավելի քան յոթ տարվա մասնագիտական փորձ։ Ներկայումս զբաղեցնում է «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ի գլխավոր իրավաբանի պաշտոնը՝ տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն կորպորատիվ և առևտրային իրավունքի, իրավական կարգավորման և վեճերի լուծման հարցերով։ Մարիան ՀՀ փաստաբանների պալատի և Հաշտարարների պալատի անդամ է։

Մարիան հաշտարարության ոլորտում անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ Հաշտարարների միջազգային ինստիտուտի (IMI) հաշտարարության հմտությունների 40-ժամյա դասընթացը և ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարների որակավորման ծրագիրը։ Նա վերապատրաստվել է նաև Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնում (SIMC), մասնակցել կենտրոնի՝ Հայաստանում անցկացրած առևտրային հաշտարարության դասընթացին և հաշտարարության հմտությունների գնահատմանը։

Մասնագիտական գործունեության ընթացքում Մարիան մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը՝ հատկապես արբիտրաժի, հաշտարարության և արդարադատության մատչելիության ոլորտներում։ Նա եղել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ)՝ Հայաստանի ազգային թղթակիցը։ Մարիան նաև որպես բանախոս մասնակցում է ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարների որակավորման ծրագրին և որպես դատավոր ու արբիտր ներգրավվում է մասնագիտական դատախաղերում։