AMCA-ն և DGP-ն կազմակերպել են միջազգային պայմանագրային հարաբերությունների և արբիտրաժի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում
2026 թվականի հոկտեմբերի 12-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) «Դյակին, Գործունյան ընդ Փարթներս» (DGP) իրավաբանական ընկերության հետ համատեղ իրականացրին «Միջազգային պայմանագրային հարաբերությունների միտումները Հայաստանում. անգլիական իրավունքի և արբիտրաժի դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Միջոցառման մասնակիցների թվում էին իրավաբաններ, իրավախորհրդատուներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ և արբիտրաժի ոլորտի մասնագետներ։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին միջազգային առևտրային գործարքներում անգլիական իրավունքի կիրառմանը, անդրսահմանային պայմանագրերի նկատմամբ կիրառելի իրավունքի ընտրությանը, ինչպես նաև միջազգային արբիտրաժի զարգացման միտումներին ու գործնական մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Միջոցառումն իրականացավ երկու պանելային քննարկումներով, որոնք վարեց DGP-ի խորհրդական Իրինա Դանիելյանը։
Առաջին՝ «Անգլիական իրավունքը միջազգային առևտրային գործարքներում» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային պայմանագրերում կիրառելի իրավունքի ընտրությանը, կառուցապատման նախագծերում անգլիական իրավունքի կիրառման առանձնահատկություններին, ինչպես նաև միջազգային արբիտրաժին անգլիական դատարանների աջակցության դերին։
Պանելի բանախոսներն էին DGP-ի գործընկեր և անգլիական իրավունքի ուղղության ղեկավար Էնթոնի Ուոքերը, AAB Construction-ի գլխավոր իրավախորհրդատու Մարիամ Բադեյանը և Լոնդոնի No 27 Legal-ի փաստաբան, Սոֆիայի NBLO-ի գործընկեր Կամեն Շոյլևը։
Երկրորդ՝ «Արբիտրաժ. զարգացման միտումներ և գործնական նկատառումներ» խորագրով պանելային քննարկումը նվիրված էր արբիտրաժային հաստատությունների և արբիտրների ընտրության հիմնական չափանիշներին, Հայաստանում արբիտրաժի զարգացման միտումներին, ինչպես նաև առևտրային վեճերի լուծմանն առնչվող գործնական հարցերին։
Քննարկման բանախոսներն էին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը և Equity Law Partners-ի գործընկեր, AMCA-ի Արբիտրաժային խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը։
Բանախոսները խոսեցին Հայաստանում արբիտրաժի զարգացման միտումների, ոլորտում առկա մարտահրավերների և առևտրային վեճերի լուծման գործում արբիտրաժի դերի մասին։
Քննարկումը հիանալի հարթակ ծառայեց մասնագիտական փորձով փոխանակվելու, միջազգային պայմանագրային հարաբերություններին և վեճերի լուծմանը վերաբերող արդիական հարցեր քննարկելու և մասնագիտական կապերը զարգացնելու համար։